Սպիտակ տունը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է աշխատել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ համատեղ` ոչնչացնելով ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին և պաշտպանելով չափավոր ընդդիմությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը, գրում է RIA Novosti-ն:
«Մենք տեսնում ենք, որ ռուսները հետաքրքրություն են ցուցաբերում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Նրանք արդեն որոշ ժամանակ է այդ մասին են խոսում: Նախկինում մենք տեսել ենք, նրանց ավիահարվածների ճնշող մեծամասնությունն ուղղված է ոչ թե ԴԱԻՇ-ին, այլ ամենայն հավանականությամբ` ուղղված ռեժիմի պաշտպանությանը: Մենք նաև տեսել ենք, որ ռուսները կենտրոնացել են և՛ Ռաքքայի, և՛ ԴԱԻՇ-ի վրա»,- ասել է Ռոդսը:
«Եթե դա տենդենց դառնա և շարունակվի, ապա մենք կարծում ենք, որ դա կլինի ամենակառուցողական դերը, որը կարող է խաղալ Ռուսաստանը, որպեսզի նա մասնակցի ջանքերին, որը ձեռնարկում ենք մենք որպես կոալիցիա` ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և ի պաշտպանություն չափավոր ընդդիմության, որն անհրաժեշտ կլինի Վիեննայի գործընթացին մասնակցելու համար»,- հավելել է նա:











































