ԱԺ ՕԵԿ խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել 2016թ. բյուջեի նախագծին: Խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ այս բյուջեն նույնիսկ գոյատևման բյուջե չի կարելի համարել, այն չի տալիս երկրի առաջ ծառացած կարևոր տնտեսական խնդիրների լուծումը, ավելին՝ որևէ իրատեսական ծրագիր պատգամավորը չի տեսնում 2016թ. բյուջեի նախագծում:
«Աշխատատեղերի խնդիրը չլուծելով՝ մենք հող ենք նախապատրաստում գործազրկության ցուցանիշի ավելացման համար,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հ. Մարգարյանը և հավելեց, որ արտագաղթի խնդրին նույնպես այս բյուջեն լուծում չի տալիս:
«Կառավարության հրաժարակը այսօր մի քանի պատգամավորով հնարավոր չէ պահանջել»,- նշեց մեր զրուցակիցը:









































