Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ներկայումս նկատվում է Արևմուտքի հետ փոխգործակցության մեխանիզմների աշխատանքի աստիճանական վերականգնում: Այս մասին հայտնում է «Ռադիո Ռոսիի»-ն:
«Մեր արևմտյան գործընկերները սառեցրել են որոշ ձևաչափեր, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը սառեցված է, սառեցված են ոլորտային երկխոսությունները ԵՄ-ի հետ, սառեցված է որոշ դեպքերում առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը: Բայց այդ գործընթացն արդեն վերադառնում է նորմալ հուն, այդ աշխատանքի մեխանիզմները վերականգնվում են»,- ասել է նախարարը:
Լավրովը նշել է, որ ռուսական պատվիրակություններից ոչ մեկը մեկուսացում չի զգում այն միջոցառումներից և ոչ մեկում, որոնց ներկա է լինում, և ուշադրության կենտրոնում է մնում ցանկացած համաժողովում: