Tuesday, 30 06 2026
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները

Հովիկ Աբրահամյանը նախարարներին դուրս է բերում «ստվերից»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում նախարարներին հորդորել է կառավարության նիստերից հետո չխուսափել լրագրողներից, չհեռանալ այլևայլ մուտքերով, այլ դուրս գալ կառավարության գլխավոր մուտքից, որտեղ լրագրողները նիստերից հետո սպասում են նախարարներին: Վարչապետը հայտարարել է, որ պետք է բաց աշխատել, և կառավարությունը հասարակությունից թաքցնելու բան չունի:

Հովիկ Աբրահամյանի այս հորդորը, իհարկե, միանգամայն ողջունելի քայլ է, ինչպես կառավարության հաշվետվողականությանն ուղղված ցանկացած քայլ: Եվ իհարկե կարևոր չէ, որ տվյալ դեպքում վարչապետի մոտիվացիան ամենևին էլ հաշվետվողականության բարձրացումը չէ: Հովիկ Աբրահամյանի հորդորն իհարկե պայմանավորված է այն ծանր բեռով, որ նրա ուսերին էլ ավելի է ծանրանում և՛ ներքաղաքական ու ներիշխանական, և՛ տնտեսական իմաստով: Ներկայիս վիճակի ծանրությունը ընկնում է Հովիկ Աբրահամյանի վրա, և նրա հորդորն ըստ էության այդ ծանրությունը նախարարների վրա բաժանելու նպատակ ունի: Այսինքն՝ կոչ անելով չփախչել լրագրողներից՝ վարչապետն ըստ էության ենթատեքստում կոչ է անում նախարարներին՝ չփախչել պատասխանատվությունից ընդհանրապես և չկարծել, որ կառավարության աշխատանքի պատասխանատվությունը մնալու է միայն իր ուսերին:

Իսկ որ Հովիկ Աբրահամյանն այս հարցում նախարարներին չի վստահում, ակնհայտ է դարձել բազմաթիվ միջադեպերից, երբ Աբրահամյանը այս կամ այն արտահայտությամբ ակնարկել է, որ կառավարությունում առնվազն կան նախարարներ, որոնք ուրախանում են կառավարության անհաջողություններից, դա բնականաբար դիտարկելով Հովիկ Աբրահամյանի անհաջողությունը:

Աբրահամյանը ըստ էության հիշեցնում է, որ բոլորը նույն նավում են, և չի պատրաստվում միայնակ կրել անհաջողությունը: Միաժամանակ, նախարարներին հորդորելով բաց լինել մամուլի առաջ՝ Հովիկ Աբրահամյանը անկասկած փորձում է նրանց գործունեությունը բերել առավել վերահսկելի, առավել բաց դաշտ՝ նվազեցնելով այդպիսով իր թիկունքում նրանց գործողությունների հավանականությունը:

Աբրահամյանի համար այդ խնդիրը հատկապես հրատապ է ներկա պահին, երբ գլխավորում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ շտաբը: Սա, ըստ էության, իշխանական վերադասավորումների շտաբ է, ինչը նշանակում է, որ այնտեղ ընթանալու է բավական սուր ինտրիգային պայքար: Հովիկ Աբրահամյանն ունի շտաբի վեց տեղակալ, որոնք ներկայացնում են ներիշխանական տարբեր խմբեր: Այսինքն՝ Աբրահամյանն ըստ էության ստացել է երկու լուրջ թիկունքային ճակատ, և բնական է, որ ներկայումս գոնե կառավարության թիկունքը նա փորձում է հնարավորինս ավելի շատ լուսավորել՝ նախարարներին դարձնելով լրագրողների համար առավել հասանելի՝ այդ մի թիկունքում մութ գործերից ապահովագրվելու համար:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում