Ազգային ժողովում այսօր շարունակվում են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ ելույթները:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում նշեց. «Փաստ է, որ նույնիսկ Կառավարության անդամները չեն թաքցնում, որ 2016թ. տնտեսական աճն ավելի համեստ կլինի, իրենց բնորոշմամբ՝ պայմանավորված հիմանականում արտաքին գործոններով: Հիմնական ծախսային ուղղությունները հաջորդ տարվա բյուջեում գրեթե չեն փոխվել, հետևաբար 2016թ. բյուջեի նախագիծը սոցիալական որակելը տեղին չէ, որովհետև կանխատեսվող գնաճի պայմաններում չեն ավելացել ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նվազագույն աշխատավարձը, և ո՛չ էլ այլ կարևորագույն և պարտադիր ծախսերը: Այսինքն՝ որևէ լուրջ դրական փոփոխություն 2016թ.-ին, 2015-ի համեմատությամբ, չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































