Բելգիայի իրավապահ մարմինները Փարիզի ահաբեկչությունների շարքի հետաքննության շրջանակում ձերբակալել են մեկ կասկածյալի։ Այս մասին հայտնում է RBTF-ը։
Վերջին ժամերին Բրյուսելի արվարձաններում անցկացվել են 6 խուզարկություններ՝ հիմնականում Ժետտ և Մոլենբեկ շրջաններում։
Ձերբակալվածը 1995 թվականին ծնված Ֆրանսիայի քաղաքացի է։ Ենթադրաբար, նա մասնակցել է Սիրիայում մարտերին՝ ԴԱԻՇ-ի կողմից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։









































