Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ առկա է ահաբեկիչների կողմից քիմիական կամ բակտերիոլոգիական զենքի կիրառման սպառնալիք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Վարչապետը նման ռիսկի առկայության մասին հայտնել է՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում (խորհրդարանի ստորին պալատ), որտեղ հինգշաբթի կանցկացվի քվեարկություն ահաբկչությունների հետ կապված արտակարգ դրության ռեժիմի՝ 3 ամիս ժամկետով երկարաձգման վերաբերյալ։










































