«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Ոսկե գնդակ»-ին իր վերաբերմունքի մասին:
«Երբեք չեմ պատկերացրել, որ կլինեմ «Ոսկե գնդակ»-ի 23 հավակնորդների թվում: Չեմ էլ կարծում, որ կհայտնվեմ եռյակում: Դա երբեք նպատակս չի եղել:
Ասեմ ավելին. զարմացա, երբ իմացա, որ ՈւԵՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակում եմ: Սակայն «Ոսկե գնդակ»-ն այն չէ, ինչ հիմա զբաղեցնում է միտքս: Չեմ մտածում այդ մրցանակը ստանալու մասին»,-AS-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:






































