ԱՄՆ-ը հնարավոր է համարում ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայի բանակի ու ընդդիմության համատեղ պայքարը։ Պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով՝ համատեղ պայքարը հնարավոր է երկրում իշխանության քաղաքական անցման գործընթացի մեկնարկի դեպքում՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Եթե իշխանության քաղաքական փոխանցման գորընթացն աշխատի, կունենանք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում տարածաշրջանում բոլորին միավորելու հնարավորություն՝ ինչպես Սիրիայի մշտական բանակին, այնպես էլ ընդդիմությանը»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով արտերկրում անվտանգության հարցերով 30-րդ խորհրդատվական խորհրդում։
Քերին ԴԱԻՇ-ն անվանել է մարտահրավեր ողջ քաղաքակրթությանն ու խոստացել, որ քաղաքակիրթ երկրները կդառնան դրա դեմ պայքարի մաս՝ անկախ կրոնական և մշակութային առանձնահատկություններից։











































