ԱՄՆ-ը ֆինանսական ընկերություններին այլևս չի պարտադրում իրանական նավթի գնման սահմանափակումներ՝ որոշումը բացատրելով, մասնավորապես, նավթային շուկայում բավարար մրցակցային պայմանների ստեղծմամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրված հուշագրում՝ փոխանցում է Korrespondent.net-ը։
«Իմ վարչակազմը դեմ չի իրանական նավթի գնման հետագա կրճատմանը»,- նշվում է Սպիտակ տան կողմից տարածված փաստաթղթում։
Ամերիկյան կառավարության այդ որոշումը բացատրվում է այլ երկրների կողմից նավթի արդյունահանման մեծացմամբ, պահուստային հզորությունների բավարար մակարդակով, ինչպես նաև ռազմավարական պահուստների առկայությամբ։
«Կա բավարար քանակով նավթ և նավթամթերք Իրանից բացի՝ այլ երկրներում, ինչը թույլ է տալիս զգալիորեն կրճատել Իրանից օտարերկրյա ֆինանսական հաստատությունների կողմից կամ դրանց միջոցով նավթի ու նավթամթերքի գնման ծավալները»,- նշում է հուշագրում։
Այնուամենայնիվ՝ Օբաման խոստացել է շարունակել ակնդետ հետևել իրավիճակին։










































