ԴԱԻՇ խմբավորումը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեսահոլովակին, որը, ենթադրաբար, նկարահանել են ահաբեկիչները:
Ցուցադրված կադրերում երևում է բաճկոնի տակ պայթուցիկ սարք թաքցնող մի տղամարդ, որի դեմքը ցույց չի տրվում: Ըստ հեռուստաալիքի՝ խոսքը կարող է լինել ահաբեկիչ մահապարտի մասին, ով մտադիր է պայթյուն իրականացնել Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում:










































