Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Football Espana-ն:
«Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վաղուց հետաքրքրված է եղել արգենտինացի հարձակվողի ծառայություններով:
Նշվում է, որ հնարավոր գործարքը կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե «Ռեալ»-ը լքի թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:





































