Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ թիմը ճիշտ որոշում է կայացրել, գնելով գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերը, տեղեկացնում է transfermarkt.de-ն:
«Մենք սիրում ենք Կրոսին: Նա երկար տարիներ հանդես էր գալիս «Բավարիա»-ում, և մենք հույս ունեինք, որ նա «Ռեալ»-ում էլ ավելի փայլուն կարիերա կունենա:
Կարծում եմ, որ Տոնին «արքայական ակումբ»-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:





































