Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է բաժանվել թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանից:
25-ամյա գերմանացու պայմանագրի ժամկետը լրանում է կես տարուց: Նշվում է, որ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը:
Հաղորդվում է, որ «մեղուներ»-ը Գյունդողանի տրանսֆերի դիմաց պահանջում է մոտ 20 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Գյունդողանը մասնակցել է 12 հանդիպման:






































