ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը նոր տեսագրություն է հրապարակել, որտեղ գրոհայինները նշում են Փարիզում իրականացրած ահաբեկչությունները, և սպառնում ապագայում մեծ բռնություններով: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Պարբերականը նշում է, որ տեսագրությունում ֆրանսերեն խոսող երկու ահաբեկիչներ են, որոնց հարցնում են, թե ինչ են զգում Ֆրանսիայում ահաբեկչություններից հետո:
Տեսագրությունում նաև ցույց են տրվում Փարիզում ահաբեկչության վայրերից տեսաձայնագրություններ և լուսանկարներ` տարածված ԶԼՄ-ների կողմից, այդ թվում` ոստիկանների և ահաբեկիչների փոխհրաձգությունը և «Բատակլան» թատրոնի արյունոտված բեմը:



































