Billboard պարբերականը հրապարակել է բոլոր ժամանակների լավագույն ռեփ կատարողների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում է Notorious B.I.G.-ը:
Երկրորդ տեղում է Jay Z-ն է, երրորդում` Էմինեմը: Լավագույնների հնգյակում են ներառվել Ռաքիմն ու Նասը: Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Andre 3000-ը, Լորին Հիլը, Ghostface Killah-ը, Քենդրիկ Լամարը և Լիլ Ուեյնը: Ցուցակում հայտնված բոլոր երաժիշտներն ամերիկացիներ են:




































