«2016թ. բյուջեի նախագծի քննարկմանը մանրամասն հետևելով՝ միանգամից կարելի է ասել, որ այն մեր պետության և ժողովրդի առջև ծառացած հիմնական խնդիրների լուծումը չի տալիս»,- ԱԺ այսօրվա նիստում նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ըստ Հ. Մարգարյանի 2016-ին նոր աշխատատեղեր բացելու հարցը, որն առաջնային է, չի լուծվելու, ավելին՝ բյուջեի նախագծով հնարավորություն չի ստեղծվում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, ուստի ավելի շատ են փակվելու այդ ձեռնարկություններն ու խանութները: Հովհաննես Մարգարյանի կանխատեսմամբ՝ «Այս բյուջեն չի հաղթահարում աղքատության և արտագաղթի խնդիրները: Գնալով ավելի է խորանում աղքատությունը և ավելանալու է ծայրահեղ աղքատների և արտագաղթողների թիվը Հայաստանում»:









































