ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշում է, որ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման համաձայնագիրն ունի բազմաթիվ դրական գործոններ, սակայն խոստովանել է դժվարությունները՝ կապված առևտրի նոր ազատ գոտու գործարկման հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Իրական դժվարություններին մենք կբախվենք այն ժամանակ, երբ կսկսենք իրագործել համաձայնագրի տեքստը։ Սակայն դա ոչ թե պարզապես լավ է տնտեսական տեսանկունից, այլ գործընկերության համաձայնագիրն արտացոլում է մեր միասնական արժեքները»,- ասել է նա Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա այցի ընթացքում, որտեղ անցկացվել է Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության անդամ երկրների 11 ներկայացուցիչների հանդիպումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին ու Չինաստանին հրավիրում է միանալու գործընկերությանը։








































