«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Նշված խաղում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կգովազդի adidas-ի արտադրած խաղակոշիկների նոր տարբերակը, որն անվանվել է Messi15:
Հիշեցնենք, որ հերթական կլասիկոն Պրիմերայի 12-րդ տուրի շրջանակներում կայանալու է նոյեմբերի 21-ին:










































