Հունաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպման մեկնարկից առաջ Թուրքիայի հավաքականի երկրպագուները սուլել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեի ժամանակ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ստամբուլում կայացած հանդիպումից առաջ 2 թիմերի ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ հարգել են Փարիզում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչության զոհերի հիշատակը: Սակայն լռության րոպեի ընթացքում թուրք ֆանատները սուլել են ու աղմկել:
Հիշեցնենք, որ Բելգիա – Իսպանիա և Գերմանիա – Հոլանդիա ընկերական խաղերը չեղարկվել են ահաբեկչության վտանգի պատճառով:









































