Ավարտվել են Եվրոպայի 2016 թվականի ընտրական մրցաշարի անցումային խաղերն ու հայտնի են դարձել եզրափակիչ մրցաշարի բոլոր մասնակիցները:
«Եվրո-2016»-ին կմասնակցեն Անգլիան, Չեխիան, Իսլանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, Ալբանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան, Խորվաթիան, Թուրքիան, Հունգարիան, Իռլանդիան, Ուկրաինան և Շվեդիան:
Բացի այդ որոշվել է զամբյուղների կազմը, որի հիման վրա դեկտեմբերի 12-ին Փարիզում կանցկացվի «Եվրո-2016»-ի վիճակահանությունը:
1-ին զամբյուղում են Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Բելգիայի հավաքականները:
2-րդ զամբյուղում՝ Իտալիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի հավաքականները:
3-րդ զամբյուղում՝ Չեխիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Հունգարիայի ընտրանիները:
4-րդ զամբյուղում՝ Թուրքիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Ուելսի, Ալբանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ազգային թիմերը:
«Եվրո-2016»-ն անցկացվելու է 2016 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարելու են 24 հավաքականներ:





































