Ղրղըզստանի հարավում չորեքշաբթի կեսգիշերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով՝ վնասվել է 5 բնակելի շենք, շատ կառույցներում ճեղքեր են գոյացել: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոնի պետ Մուհամեդ Սվարովը:
«Ներկայում տեղում աշխատում է երկրաշարժի հետևանքները պարզող հանձնաժողովը: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Զոհեր չկան: Առայժմ հաղորդվում է 5 վնասված շենքերի և բազմաթիվ ճեղքերի մասին: Վերջնական տեղեկությունները կլինեն երեկոյան»,- ասել է նա:









































