Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Անձերի հետևում թաքնված իրականությունը

Նոր Սահմանադրությունը սահմանափակում է մեկ անձի իշխանությունը՝ երեկ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Այս և նմանօրինակ հայտարարությունները ՀՀԿ-ականների փաստարկներից են, թե ինչու պետք է «այո» ասել նոր Սահմանադրությանը: Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ մի կողմից ՀՀԿ-ականները խոստովանում են, որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է, իսկ մյուս կողմից էլ ստացվում է, որ նրանք դժգոհ են այդ մեկ անձի իշխանությունից և որոշել են փոխել այդ իշխանությունը: Այս ամենից հետո մնում էր գնալ և միահամուռ կերպով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:

Սակայն «ոչ»-ի կողմնակիցներն էլ հասարակությանը համոզում են, որ սահմանադրական փոփոխությունները մեկ անձի իշխանության վերարտադրություն են, և ուրեմն՝ մնում է միահամուռ գնալ և «ոչ» ասել այդ Սահմանադրությանը: Իհարկե, հասարակությունն այս ամենի արդյունքում ոչ թե գնում է «այո» կամ «ոչ» ասելու, այլ ուղղակի խճճվում է:

Վերջին հաշվով, գործնականում անհնար է ասել, թե Սահմանադրությունը Հայաստանում ինչ է անում իշխանության հետ, ինչպես որ դժվար է ասել, թե որ դանակն է սուր՝ հի՞նը, թե՞ նորը, եթե հացը խոհարարները, միևնույն է, կտրում են կամ պոկում են ձեռքով ու ձեռքով էլ շարունակելու են պոկել: Եվ ուրեմն, եթե իշխանության աղբյուրը Սահմանադրությունը չէ, ապա դժվար է ասել, թե որն է իշխանության շարունակության գրավականը: Սակայն այստեղ անձի իշխանության պարագան իսկապես արժանի է դիտարկման:

Խնդիրն այն է, որ այս իրողությունը իր մակերեսում մի բան է, իսկ խորքում՝ բոլորովին այլ: Թվում է, որ մեկ անձի իշխանությունը այն հիմնական խնդիրն է, որ ունի Հայաստանը: Եվ դա իսկապես խդիր է, ու խնդիր է բոլոր երկրների համար, որտեղ անձերն են որոշում ամեն ինչ, ոչ թե ինստիտուտները, որ կայացած և գործում են օրենքի հիմքով: Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Եթե Հայաստանում լիներ անձիշխանություն, ապա այդ իշխանության հարցը երևի թե վաղուց հաջողվել էր լուծել, հատկապես հասարակական դժգոհության այս ահռելի ծավալների պայմաններում:

Խնդիրն այն է, որ Հայաստանում անձը իրական իշխանության ծխածածկույթն է, և մեկ անձի տակ բրգաձև ձևավորվում է տասնյակ, հարյուրավոր, հազարավոր և հարյուր հազարավոր անձերի իշխանությունը, վերից վար, կապված բազմաթիվ թելերով՝ տնտեսական, կոմերցիոն, հարազատական, բարեկամական, թայֆայական, կլանային, նաև հանցավոր: Առաջին հայացքից է միայն թվում, որ Հայաստանում մեկ անձի իշխանությունն է խնդիրը: Իրականում խնդիրը այն բուրգն է, որ իջնում է մինչև հասարակություն, երբ պարզ է դառնում, թե իշխանական համակարգը ինչքան է արատավոր բազում թելերով սերտաճած մինչև անգամ հասարակական տարբեր շերտերի մեջ, ճյուղավորված մետաստազներով, մինչև հասարակական հյուսվածքներ ներթափանցած: Եվ հենց սա է, որ Հայաստանում գործնականում անհնար է դարձրել իշխանական համակարգի դեմ պայքարը և համակարգը օժտել է կուռ դիմադրունակությամբ:

Այսինքն՝ այս սերտաճումը, մինչև անգամ արժեքային, մտածողության սերտաճումը բերել է նրան, որ հասարակությունն, ըստ էության, կանգնած է ինքն իր դեմ, բայց այս իրողությունը չընդունելով, պայքարում է ինչ-որ անձերի դեմ՝ այսօր մեկի, վաղը՝ մյուսի, մյուս օրը՝ մի երրորդի: Ու այդպես, իշխող համակարգը հասարակությանը այս կամ այն պատրվակով ու փաթեթավորումով հանձնելով անձերին՝ իրականում մսխում է հասարակական ռեսուրսները և ապահովում իր հավերժ գոյությունը:

Եվ այս իրավիճակը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանում հասարակությունը չի եկել այն գիտակցման, որ իր դեմ վաղուց արդեն անձերը չեն, այլ ինքն է իր դեմ, իր դեմ է հայելին, որում երևում է իր իսկ արտացոլանքը, և մինչև հասարակությունն ինքն իրեն չկարողանա հաղթահարել, ինքն իրեն չկարողանա փոխել, մինչև ինքն իրեն չկարողանա ճանաչել ու հասկանալ, որ հենց ինքը՝ առաջին հերթին ինքն է այս իշխանական համակարգի հենարանը դարձել կամա, թե ակամա բազում գործոնների արդյունքում, չի կարող իրավիճակ փոխել և առավել ևս փոխել իշխանություն, անկախ նրանից՝ կփոխվի Սահմանադրությունը, թե չի փոխվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում