Եվրոպան պետք է օգուտ փնտրի ներգաղթյալների ալիքում, համարում է ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն կոմիսարի վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
2015 թվականի ընթացքում Եվրամիություն են ժամանել ռեկորդային թվով անօրինականներ, որոնք ապաստան են խնդրել:
Ֆլեմինգի կարծիքով՝ այդպիսի հնարավորությունը հարկավոր է գրագետ օգտագործել, եվրոպական տնտեսությունը զարգացնելու համար:
«Պետք է հասկանալ, որ կարիք ունեցող մարդկանց ընդունումը ոչ թե ուղղակի պարտավորություն է, այլ հնարավորություն է, որից պետք է օգտվել: Դա կարող է հարստացնել Եվրոպան, նրան տալ նոր հնարավորություններ»,- ասել է նա:
Նա նաև ենթադրում է, որ Եվրոպային անհրաժեշտ է ներգաղթը, քանի որ նրա բնակչությունը ծերանում է: «Եթե ամեն ինչ գրագետ անել, դա կարող է շահավետ լինել Եվրոպայի, նրա տնտեսության համար: Որպեսզի հետ նայելով Եվրոպան ասի. այո, դա ավելի լավ է եղել աշխարհի համար, ստեղծվել է բազմամշակույթ հասարակություն և մեր տնտեսությունում սկսվել է բում: Դա հնարավոր է»,- համարում է Ֆլեմինգը:









































