Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման գրոհայիններին մեղադրել է մարդկության դեմ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ, և համաշխարհային հանրությանը կոչ արել միավորել ուժերն այդ սպառնալիքի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կոսովո այցի ժամանակ Աբդալլահ II-ը ԴԱԻՇ-ին ավելի քան 100 հազար մուսուլմանի սպանած «վայրի հանցագործներ» է անվանել: ԴԱԻՇ-ին դիմակայելը նա համարում է «պատերազմ իսլամի ներսում»` պայքար նրանց հետ, ովքեր ցանկանում են մուսուլմաններին վերածել մոլագարների:
«Մենք պետք է գործենք արագ և վճռական` հետ մղելու համար միջմայրցամաքային սպառնալիքները` լինի դա Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Ասիայում կամ Եվրոպայում»,- ասել է Աբդալլահ II-ը:










































