Ռուսական TASS լրատվակլան գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայի ոստիկանությունը չգիտի, թե որտեղ են գտնվում այն 1500 անձինք, որոնք փորձել են ապաստան ստանալ սկանդինավյան թագավորությունում, սակայն հետո «անհետացել» են փախստականների համար նախատեսված կենտրոններից։
«Կորած» փախստականները մերժում են ստացել նորվեգական իշխանություններից, սակայն այդպես էլ սահմանված ժամկետում չեն լքել ֆիորդները։ Եվս 250 մարդ նախընտրել է չքանալ իշխանությունների տեսադաշտից, նախքան նրանք որոշում կկայացնեին իրենց ապաստան տալ-չտալու հարցի շուրջ։









































