Vlasti.net-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ Պենտագոնը համացանցում ԴԱԻՇ-ի քարոզչության դեմ պայքարի շրջանակներում մշտական ու ակնդետ հետևելու է սոցցանցների օգտատերերին։
Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։ Նա ընդգծել է, որ այդպիսով երկրի քաղաքացիները կլինեն առավելագույնս պաշտպանված։ Քարթերի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պարտավոր են ամբողջական պատասխանատվություն կրել դրա համար։








































