Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է իր նախկին գլխավոր մարզչի` հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի մասին, տեղեկացնում է ESPN-ը:
«Նա հրաշալի մարդ է և փայլուն մասնագետ: Նա ուժեղ բնավորություն ունի: Պրեմիեր լիգայում նա իրեն շատ հանգիստ է զգում: Նա ավելի հանգիստ է, քան ժամանակին «Բարսելոնա»-ում և «Բավարիա»-ում էր:
Նա անկեղծ մարդ է և իրական լավատես: Երբ նա առաջին անգամ դուրս եկավ մեզ հետ մարզման, ես կարծում էի, թե նա հիմար է: Ապագայում ես նկատեցի, որ սխալվեմ»,- հայտարարել է Չավին:









































