The Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնք հաղթել են Dronestagram սոցցանցի ֆոտոմրցույթում: Դրանց մեջ կան քաղաքների, դաշտերի, կղզիների, ջրամբարների՝ դրոններով արված լուսանկարներ:
«Վայրեր» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է լուսանկարիչ Ռիկարդո Մատիելլոն, որը երկնքից պատկերել է Բրազիլիայի հարավարևմտյան Մարինգա քաղաքը: «Բնություն» անվանակարգում հաղթել է լուսանկարը, որում պատկերված է Թաիթի կղզում շնաձկների հետ լող:
Ժյուրիի անդամները, որում ընդգրկված են եղել National Geographic-ի, Kodak-ի, Go Pro-ի, Adobe-ի ներկայացուցիչներ, ավելի քան 5 000 լուսանկար են նայել և ընտրել, ըստ իրենց, լավագույնները:




















































