Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Նեթանյահուն կոչ է անում զգուշություն ցուցաբերել Սիրիա զենք մատակարարելու հարցում

Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն համաշխարհային հանրությանը կոչ է արել զգուշություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմությանը զենքով մատակարարելու որոշում ընդունելիս, որտեղ նրա խոսքերով՝ «չարը կռվում է չարի դեմ»:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Նեթանյահուն նախօրեին Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Նշենք, որ Լոնդոնում Իսրայելի վարչապետը մասնակցել է Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը:

Նեթանյահուի խոսքով՝ սիրիացի գրոհայիններին զինելը պահանջում է պատասխանել «Ո՞ր գրոհայիններին և ի՞նչ զենքով» հարցին:

«Սա շատ բարդ հարց է յուրաքանչյուր երկրի համար»,- ասել է նա:

Վարչապետը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը Քեմերոնին կոչ արե՞լ է պահպանել զենքի էմբարգոն, որի գործողության ժամկետը լրանում է մայիսի վերջին:

«Այն ամենը, ինչ ես նրան ասել եմ, ասվել է մասնավոր զրույցի ձևաչափով»,- ասել է նա և հավելել, որ իրենք հասկանում են՝ անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկչությունը և արյունահեղությունը Սիրիայում, սակայն այնտեղ բարդ իրավիճակ է, չարը կռվում է չարի դեմ:

Նեթանյահուն նշել է, որ իրեն ավելի շատ հուզում է սիրիական զինանոցների ճակատագիրը և այն, որ դրանք կարող են հայտնվել ծայրահեղականների ձեռքերում, որոնք կռվում են ինչպես Ալ-Ասադի դեմ, այնպես էլ նրա կողմից:

«Այնտեղ կա «Ալ-Քաիդա», «Հըզբոլլահ»… այլ ջիհադական տարրեր: Հավատում եք, թե ոչ, սակայն դրանք ամենավտանգավոր իսլամիստական ծայրահեղականներն են աշխարհում: Իհարկե, մենք անհանգստացած ենք, որ զենքը, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, կարող է հայտնվել այդ ահաբեկիչների ձեռքերում, և մենք մեզ իրավունք ենք վերապահում թույլ չտալու, որպեսզի նման բան կատարվի»,- հավելել է Իսրայելի վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում