Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի մոտ պահպանվում են տարաձայնություններ սիրիական խնդրի լուծման մոտեցումներում, սակայն վերջին շրջանում դիրքորոշումների մերձեցման մեջ առաջընթաց է նկատվում՝ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
«Թուրքիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ես հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ… Մենք քննարկել ենք իրավիճակը Սիրիայում։ Մենք տարաձայնություններ ունենք, մեր դիրքորոշւմների միջև կա մեծ տարբերություն։ Սակայն այժմ նկատվում է առաջընթաց»,- ասել է Քեմերոնը՝ խորհրդարանում ելույթի ժամանակ։
Ինչպես հայտարարել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում, նախարարներն ու պաշտոնատար անձինք իրենց ռուս գործընկերների հետ մշտական կապի մեջ են Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի աղետի մասին տեղեկության հայտնվելու պահից։









































