Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱԺ նիստում տեղեկացրեց, որ 2016թ. պետական բյուջեի նախագծի առողջապահության բաժնի ընդհանուր հատկացումները կազմում են շուրջ 86 միլիարդ 100 միլիոն դրամ, 2015թ. բյուջեի նկատմամբ աճը կազմել է 1,8 միլիարդ դրամ կամ 2,1 տոկոս:
Որպես առաջնորդություն շարունակվելու են առողջապահության առաջնային պահպանման ոլորտի զարգացումը և կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը:
2016 թվականի բյուջեով նախատեսվում է ֆինանսավորել առողջապահական 20 ծրագիր: