Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դիմել է ԵՄ երկրներին՝ արտասահմանյան ռազմական գործողություններում, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում օգնության խնդրանքով: Այս մասին հայտնում է Itele հեռուստաալիքը:
«Ֆրանսիան հիմա միայնակ չի լինի արտասահմանում իր պայքարում»,- Դրիանի խոսքերը մեջբերում է Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների նիստին ծանոթ աղբյուրը:
Նշվում է, որ Ժան-Իվ Լե Դրիանը գործի է դրել ԵՄ մասին Պայմանագրի 42.7 հոդվածը:
Նշված հոդվածի համաձայն՝ «եթե անդամ-պետությունն իր տարածքում հանդիսանում է զինված ագրեսիայի զոհ, մյուս անդամ-երկրները պարտավոր են օգնություն և աջակցություն ցուցաբերել բոլոր հասանելի միջոցներով՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն»:








































