ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստում կարծիք հայտնեց, որ իշխանությունն ամեն օր «Ոչ»-ի քարոզարշավ է իրականացնում. «Եթե ՀՀԿ-ն դեմ լինի այս փոփոխությանը, դուրս է գալիս, որ դուք դեմ եք նաև սահմանադրական բարեփոխումների այդ կետին: Հիմա խորհրդարան են գալիս բարեփոխումներին միտված ծրագրեր, որոնք մերժվում են: Այսինք ասել, որ հիմա բաներ կա, որ մենք չենք քննարկում, եկեք սպասենք, որ Սահմանադրությունն անցնի նոր կքննարկենք, կարծում եմ՝ դա «Ոչ»-ի լավագույն քարոզ է: Այսինքն՝ ամեն օր նման նախագծերն այստեղ մերժելը ուղղակի «Ոչ»-ի քարոզարշավ է, և դա այս պահին անում է քաղաքական մեծամասնությունը»: