Չեխիայի Պլզեն քաղաքում հայտնվել Է նոր քանդակ, որը պատկերում Է մարդու խժռող վիթխարի ճագարի: iDNES պորտալի փոխանցմամբ՝ դրա հեղինակն Է Արևտյան Բոհեմիայի համալսարանի արվեստների եւ դիզայնի ֆակուլտետի ուսանող Ադամ Տրբուշեկը:
Ստեղծագործությունն ապշեցրել է տեղացիներին։ Քաղաքային վարչակազմը բազմաթիվ գանգատներ Է ստացել քանդակն ապամոնտաժելու կամ տեղափոխելու խնդրանքով:
Տրբուշեկի խոսքով՝ կոթող ստեղծելուն իրեն ոգեշնչել Է իսպանացի վարպետ Ֆրանսիսկո Գոյայի «Իր որդուն խժռող Սատուռնը» նկարը: «Իմ քանդակում պատկերված Է հասարակությունը: Ես այն ցույց եմ տվել այնպիսին, ինչպիսին իրականում Է: Մարդը գտնվում Է համակարգի ճիրաններում, նա անօգնական Է ու հիվանդ»,- նրա խոսքը մեջբերում Է Չեխիայի iDNES պորտալը:
Ուսանողի խոսքով՝ ինքը գիտեր, որ իր ստեղծագործությունը վեճեր կհարուցի և դրան ըմբռնումով Է վերաբերվում:









































