«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից: Այժմ ֆուտբոլիստը մարզվում է թիմի հետ՝ նախապատրաստվելով «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստն առանց սահմանափակումների մարզվել է թիմի այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն հրավիրվել ազգային թիմեր: Լուիս Էնրիկեի սաները նախապատրաստվում են Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Այն կայանալու է նոյեմբերի 21-ին:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին վեց հանդիպում է անցկացրել Պրիմերայում՝ դառնալով երեք գոլի և գոլային երկու փոխանցման հեղինակ: Հարձակվողը վնասվածք է ստացել սեպտեմբերի վերջին:









































