Ֆրանսիայի ոստիկանությունը Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի Բոբինյի քաղաքում հայտնաբերել է մահապարտ ահաբեկիչ Իբրահիմ Աբդեսլամի բնակարանը, ով իրեն պայթեցրել է Փարիզի Վոլտեր ծառուղում: Այս մասին հաղորդում է Figaro պարբերականը:
Բնակարանի սեփականատիրոջ խոսքով՝ այն վարձել էր Իբրահիմ Աբդեսլամը:
Նշվում է, որ բնակարանը օգտագործվել է հարձակումներից մեկ շաբաթ առաջ: Այնտեղ գտնվել են հեռախոսներ և գաղտնալսող սարքեր: Ըստ պարբերականի՝ ահաբեկչությունը կազմակերպելուց առաջ բնակարանը ահաբեկիչների համար կարող էր ծառայել որպես հավաքատեղի:








































