Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է ներկայացրել երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի, ինչպես նաև նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հետաքննությունը տարվում է ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով: Այդ հոդվածով երկուսին էլ սպառնում է 3-5 տարվա ազատազրկում:
Խոսքը 2004-ի դեպքերի մասին է, երբ Մերաբիշվիլին զբաղեցնում էր պետանվտանգության նախարարի պաշտոնը, իսկ Ադեիշվիլին՝ գլխավոր դատախազի: Համաձայն մեղադրանքի՝ դատախազությունը, պետանվտանգության նախարարությունը, ֆինանսական ոստիկանությունը, Աջարիայի ինքնավար հանրապետության անվտանգության ծառայությունը և Ազգային բանկը մասնակցել են քաղաքացիների ունեցվածքի բռնի առգրավմանն ուղղված սխեմային: Ընդ որում, դատախազությունը համարում է, որ այդ սխեման գլխավորել են Ադեիշվիլին և Մերաբիշվիլին:









































