Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներից երկուսն ավարտեցին իրենց պարտիաներն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում:
4-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Անգլիայի հավաքականի հետ:
Լևոն Արոնյանը սևերով պարտվեց Մայքլ Ադամսին, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով հաղթեց Նայջլ Շորթին:
Հավելենք, որ Դևիդ Հաուել – Գաբրիել Սարգսյան, Գևեն Ջոնս – Կարեն Գրիգորյան պարտիաները շարունակվում են:







































