Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մոտ ժամանակներում ծրագրում է հանդիպումներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ համաշխարհային ահաբեկչության դեմ միացյալ ուժերով պայքարի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով, տեղեկացնում է Reuters-ը:
Նա տեղեկացրել է, որ ծրագրում է Օբամայի հետ հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում, իսկ Պուտինի հետ՝ Մոսկվայում:
Օլանդն այդ հայտարարությունն արել է Ֆրանսիայի Կոնգրեսում ունեցած իր ելույթի շրջանակներում:
Ավելի վաղ, Օբաման բացառել է Սիրիայում ցամաքային գործողությունների անցկացումը:




































