Դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում: Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամներն այսօր Երեւանում երթ էին անցկացնում.
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը համոզված է. մարդկանց պասիվությունը հանրահավաքներին կամ երթերին պայմանավորված է նրանով, որ սպասում են կոնկրետ գործողությունների:
«Հնարավոր է վեցին չհեռանա ռեժիմը, այլ հեռանա օրեր անց: Կարեւորը բավարար որակի ժողովուրդ հրապարակում ունենալն է, որպես ժողովրդի կամքը արտահայտող քաղաքական ուժի բեւեռ, որը ունակ է իր խաղաղ բայց հետեւողական գործողություններով ստիպել ենթարկվի ժողովրդի կամքին»: