Հարավկորեական Samsung-ն աշխատում է 4k էկրանով առաջին սմարթֆոնի վրա։ Մոդելը, հավանաբար կստանա Galaxy S7 Premium անվանումը։
Ubergizmo պորտալը հրապարակել է արտահոսք, համաձայն որի՝ Samsung S7 և S7 edge առաջադեմ սմարթֆոնները կստանան պրեմիում տարբերակներ՝ բարձր խտությամբ 4k էկրաններով։ Նորույթները կստանան հզոր պրոցեսոր և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն։
4k էկրանով տեխնոլոգիական լուծում արդեն սարթֆոններում իրականացրել է Sony-ն՝ թողարկելով Xperia Z5 Premium-ը։









































