Daily Star-ը փոխանցում է, որ «Բարսելոնա»-ից հեռանալու դեպքում Լիոնել Մեսսիի կարիերան շարունակելու միակ վայրը Անգլիան կլինի:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երեք ակումբներ՝ «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն:
Եթե Մեսսիի տեղափոխությունը կայանա, ապա նա աշխատավարձի բարձրացում կպահանջի՝ մինչև շաբաթական 600 հազար ֆունտ: Այժմ «Բարսելոնա»-ում նա տարեկան 14 մլն ֆունտ է վաստակում:
Հիշեցնենք, որ տաղանդավոր ռմբարկուի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 175 մլն ֆունտ է կազմում:









































