Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Բաքու է մեկնում Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի ՊՆ-ի ղեկավարության ու պաշտոնատար այլ անձանց հետ։
Այցը կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։









































