Apple կորպորացիան ծրագրում է 1 մլն դոլար ներդնել նախագծում՝ նվիրված ծովի ալիքների օգնությամբ էլեկտրականության մշակմանը։
Հատկացված միջոցները կծախսվեն հետազոտությունների ու հատուկ սարքավորումների մշակման վրա։
Ներկայում ամերիկյան կորպորացիայի ղեկավարությունը ծրագրում է կառուցել տվյալների պահման երկու նոր կենտրոններ։ Այդ նպատակների համար պահանջվում է մոտ 2 մլրդ դոլար։ Օբյեկտներից մեկը կտեղավորվի Իռլանդիայի տարածքում։ Այն կսկսի աշխատել 2017 թվականին։ Հենց այդ կենտրոնը պետք է ստանա ալիքների էներգիան սարքավորումներից, որոնք գտնվում են Գոլուեյ ծոցում։








































