Ամերիկյան ռազմական օդուժը երկուշաբթի Սիրիայում հարվածել է արտասահմանում վաճառքի համար նախատեսված նավթով ավտոշարասյան ուղղությամբ: Այս մասին հաղորդվում է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում:
Հաղորդվում է, որ առաջին անգամ ամերիկյան հարվածների նպատակակետ է եղել մաքսանենգ առևտրի համակարգը, որը ֆինանսավորման աղբյուր է ԴԱԻՇ-ի համար: «Ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ուժեղացրել են ճնշումը ԴԱԻՇ-ի վրա և առաջին անգամ երկուշաբթի գրոհել են հարյուրավոր բեռնատարներ, որոնք օգտագործվում են հում նավթի մաքսանենգության համար, որը նա արդյունահանում է Սիրիայում»,- գրում է պարբերականը:
Նավթի ապօրինի արտահանման ցանցի ոչնչացման գործողությունն անվանվել է Tidal Wave 2:
«Նախնական գնահատականներով՝ 116 բեռնատար է ոչնչացվել հարվածների ընթացքում, որոնք հասցվել են Դեյր Զոր նահանգում՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանում, որը Իրաքի հետ արևելյան սահմանի մոտ է»,- նշում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ մինչև հիմա ամերիկացի զինվորականները խուսափել են նավթ փոխադրող բեռնատարների ուղղությամբ հարվածներից մտավախությունների պատճառով, որ պայթյունները զոհերի կհանգեցնեն տեղի բնակչության շրջանում:









































