RTL-TVI հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում հակաահաբեկչական գործողության ժամանակ ոստիկանությունը կիրառել է ձայնային նռնակներ։ Գործողությունն անցկացվել է Մոլենբեկ կոմունայում, որը բնակեցված է գերազանցապե Հյուսիսային Աֆրիկայից ժամանածներով։
Բելգիայի ՆԳՆ-ը հաստատել է, որ Դաշնային ոստիկանության հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները գործողություն են իրականացնում Բրյուսելի հյուսիսում ընկած այդ թաղամասում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ այնտեղ է բնակվել ուրբաթ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը, ինչպես նաև դրանց մասնակիցներից մեկը։ Բելգիացի Աբդելհամիդ Աբաաուդը ֆինանսավորել է այդ ահաբեկչությունները։











































