«Սա կատաստրոֆա է, սա աղետ է, մեր երկիրն առաջ չի գնում: Ես նայում եմ. մեր բյուջեն 9 տարում աճելու է, որ հաստատվի 6 տոկոսով, չի կարող այդ երկիրը մրցունակ լինի, մենք ուզենք-չուզենք մեր տեղը պիտի զիջենք մեկ այլ մրցունակ երկրի,- ԱԺ այսօրվա նիստում մտահոգություն հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Դուք 49 հարցադրում եք արել մեզ, միակ պատգամավորն եք, որ մեզ շատ ծանր դրության մեջ եք դրել: Բավականին հետաքրքիր ու լուրրջ հարցադրումներ կան, դրանք մշակման փուլում են»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: