Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Պատվեր ա, կյանքում ինձ մեղավոր չեմ ճանաչի… Թևոսիկի եղբոր սպանության ոդիսականը շարունակվում է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել  է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրանը մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Գործով նա մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց նրա մասն անջատվել է Իսրայելի մասից: Նրա խափանման միջոցը կալանավորումը չէ, Տիգրանն ազատության մեջ է:

Հերթական դատական նիստը, որ տևական ընդմիջումից հետո սկսվեց, առանձնապես երկար չշարունակվեց: Հարցաքննվեցին երկու վկաներ՝ Իսրայելի հարևանն ու Մովսեսի ծանոթներից մեկը, ովքեր այս գործի վերաբերյալ որևէ էական բան չհայտնեցին:

Այլ վկաներ չէին ներկայացել: Դատական նիստը հերթական անգամ էր հետաձգվում՝ չներկայացած վկաների պատճառով, երբ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Նա ասաց, թե արդեն 9 ամիս է քննվում է գործը, որով դատակոչված են 87 վկաներ: Նրանցից մեծ մասը, ըստ ամբաստանյալի, այսօրվա վկաների նման տվել ու դեռ պետք է տա գործի հետ ոչ մի կապ չունեցող ցուցմունքներ:

Ըստ ամբաստանյալի՝ դատարանում հարցաքննվել է դատակոչված վկաների կեսը: «9 ամիս էլ մնացած կեսին կհարցաքննի դատարանը, մի 6 ամիս էլ իրեղեն ապացույցները կհետազոտվեն… Ես հասկանում եմ, դա արվում է, որ դատական պրոցեսը երկարացվի: Ես խնդիր չունեմ… Բայց շատ կարևոր վկաներ կան, ովքեր դատարան չեն գալիս կամ չեն դատակոչվել:  Օրինակ՝ տաքսու վարորդ Հակոբը, ով աերոպորտից ինձ բերել ա, ո՞ւր ա, չկա: Կամ՝ Էդգար Միքայելյանը՝ նա պաշտպանության նախարարության սպա էր, շատ գործերում նա իր ներդրումն ա ունեցել: Նա հոգեպես ու ֆիզիկապես շատ ամուր տղա էր, բայց անհասկանալի պայմաններում նրան իր բակում գտան ծիրանենուց կախված: Ինքը ոչ մի խնդիր չի ունեցել… Էս գործի պահով ա էղել խնդիրը… Իրան պահել են մեկուսարանում միայն էն բանի համար, որ ես մի հարցով զանգել ու ինչ-որ բան էի հարցրել: Բայց նրան պարտադրել էին ասել, թե ես իբր հարցրել եմ՝ Զովունիի մոտի կալոդեցը եթե մարդ գցեմ, ի՞նչ կլինի… Քննիչն էր նրան ստիպել, որ էդպիսի բան ասի, նրա վրա ճնշում է գործադրվել… Նա դատախազին դիմում էր գրել, որ իրեն ստիպում են գոյություն չունեցող բանի մասին ցուցմունք տալ… Քննիչը նույնիսկ նրան մի հեռախոսահամար է ցույց տվել, ասել է՝ տես, Առաջինի համարն ա, հենց հիմա կզանգեմ, կասեմ, որ Իսոյի վրա ցուցմունք ես տվել, քեզ կազատեն…

Ես միջնորդում եմ, որ դատարան կանչվեն ու հարցաքննվեն շատ կարևոր վկաներ, որոնք նախաքննության ժամանակ հարցաքննվել են, բայց քննիչը նրանց չի ներառել դատակոչի ցուցակի մեջ՝ չգիտեմ ինչու:

Դրանք ոստիկանության 4 աշխատողներ են, ովքեր ամսի 1-ին՝ Մովսեսի անհետանալու օրը, հետևել են նրա մեքենային, նրանք շատ կարևոր ցուցմունքներ են տվել՝ Հայկազ Ի.-ն, Կառլեն Ս.-ն, Վաչագան Բ.-ն, Կարապետ Մ.-ն՝ բոլորն էլ սպաներ են:

Ոստիկանության մի աշխատող էլ կա՝ Գրիգոր Ղ.-ն, ով նույնպես շատ կարևոր ցուցմունք է տվել, ես հարցեր ունեմ նրան տալու: Կարևոր ցուցմունք է տվել Արմեն Հ.-ն…

Ես անհանգիստ եմ, որ էս մարդկանց կարող ա նույն բանը պատահի, ինչ՝ Էդգար Միքայելյանին: Էդգարի նման մարդը ինձ ստեղ շատ էր պետք…

Իմ ստեղ գտնվելը պատվեր է: Ես կյանքում ինձ մեղավոր չեմ ճանաչի, կյանքում ես նման քայլ չէի կատարի, Մովսեսն իմ ընկերն էր…

Ինձ սպաներ են մոտեցել՝ բարձրաստիճան սպաներ, ասել են՝ էս Գոռ Վարդանյանի հետ կինո՞ ես նկարում, հիմա կտեսնես՝ կինո նկարելը որն ա… Ստեղ նրա՛նց կինոսցենարն ա գրվում…

Տարբեր մարդիկ են գալիս վկայություն տալիս, որ սկի վկաներ չեն…

Ինչո՞ւ չենք մտնում իրեղեն ապացույցների հետազոտման փուլ: Վկաները կգան սուտ ցուցմունքներ կտան… Իրեղեն ապացույցնե՛րն են ապացուցում մեղավորությունը: Ի՞նչ խնդիր կա՝ հանրությունից սկսած, դատարանով վերջացրած՝թող իմանան՝ ինչ ա սարքվում իմ գլխին, ո՞ւմ ա պետք էս թատրոնը…

2 ամիս ա՝ նիստերը ձգձգվում են, խնդիրն ինչո՞ւմն ա: Ո՞րն ա խնդիրը, որ վկաները բերման չեն ենթարկվում: Չեն գալիս՝ հրապարակեք նրանց ցուցմունքները: Հլը 57 վկա կա հարցաքննելու, մի տարի կքաշի դա…

Ես ստեղ պտի չլնեի: Մեկը իրա ֆանտազիաներով զապիս ա գցել քննիչների դեմը, իմ գլխին ա սարքվել…»:

Նախագահողը ամբաստանյալին պարզաբանեց, որ որևէ մեկը նպատակ չունի դատական քննությունը ձգձգելու: Իսկ լրացուցիչ վկաների դատարան հրավիրելու և հարցաքննելու հարցը կքննարկվի համապատասխան փուլում՝ պաշտպանական կողմի միջնորդությամբ…

Հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 1-ին, կշարունակվի դատակոչված վկաների հարցաքննությունը:

 

Լուսանկարը` Առավոտ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում