G20-ի գագաթնաժողովի հռչակագրի նախագծում ասվում է ավիացիոն անվտանգությունն ամրապնդելու երկրների առաջնորդների համատեղ մտադրության մասին, հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք համատեղ կաշխատենք գլոբալ ավիացիոն ավտանգության ուժեղացման վրա»,- ասվում է փաստաթղթում։
Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին։ «Կոգալիմավիա» ընկերության Airbus А321 օդանավը Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվելիս կործանվել էր Սինայում։ 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։








































